Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ազատ Ուկրաինան սպառնալիք է համարում Պուտինի համար: Այս մասին նա հայտնել է The New York Times-ում հրապարակված իր հոդվածում:
Ուկրաինայի նախագահի թեկնածուն մեջբերել է ԱՄՆ նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնի՝ 1864 թվականին ասված խոսքերն այն մասին, որ առանց ընտրությունների ազատ կառավարություն չի լինում: Տիմոշենկոյի խոսքով՝ ուկրաինացիները լի են վճռականությամբ և պատրաստվում են նախագահական ընտրություններին՝ չնայած ցանկացած սպառնալիքի: Քաղաքական գործիչը նաև հայտնել է, որ Ուկրաինայի բնակիչները մտադիր են խոչընդոտել Պուտինի ծրագրերին՝ «մեր ժողովրդավար երկիրը վերածելու ռուսական վասալային պետության»:
Ինչպես կարծում է Տիմոշենկոն, ազատ Ուկրաինան սպառալիք է ներկայացնում ռուսական համակարգի համար: Եթե ուկրաինացիները կարող են կառուցել բաց հասարակություն և ազատ տնտեսություն, ապա հասարակ ռուսները գիտակցում են ազատությունների ու տնտեսական հնարավորությունների մասշտաբը, որոնցից իրենց զրկել են պուտինյան կառավարման ժամանակ՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահի թեկնածուն:
Հոդվածի ավարտին Տիմոշենկոն գրում է, որ ուկրաինացիները պայքարել են ազատության համար և այժմ պատրաստվում են ռիսկի ենթարկել այն ամենը, ինչ թանկ է իրենց համար, հանուն այդ ազատության համար քվեարկելու: «Տվե´ք մեզ աջակցություն՝ նյութական և բարոյական, որը մեզ անհրաժեշտ է, որպեսզի մենք կարողանանք հասնել արդար և բաց ժողովրդավարության»,- հայտարարել է Տիմոշենկոն:









































