Ֆրանսիայի վարչապետ Ժան-Մարկ Էրոն ներկայացրել է մասնավոր բիզնեսի մրցունակության բարձրացման համակարգային միջոցներ, ներառյալ՝ 20 մլրդ եվրոյի արտոնյալ հարկերը: Քաղաքական գործիչն ընդունել է, որ երկրում իշխող սոցիալիստները մտադիր են կիրառել շոկային պլանի մի շարք դրույթներ, որոնք առաջարկվել են եվրոպական աէրոտիեզերական EADS ընկերության ղեկավար Լուի Գալուայի կողմից:
Համաձայն այս տվյալների՝ Ֆրանսիայում կարող է նվազեցվել աշխատավարձի ֆոնդը, որի հետևանքով բյուջեն կարող է զրկվել 30 մլրդ դոլարից:
Հարկ է նշել, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը տնտեսության հարցում «շոկային» միջոցների կողմնակից չէ: Կտրուկ փոփոխությունների փոխարեն երկրի ղեկավարը նախընտրում է աստիճանական քայլեր՝ ուղղված մրցունակության բարձրացմանը:









































