Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան կարող է բաց թողնել «Մունդիալ-2014»-ը: Այս մասին գրում է AS-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Լա Լիգայի 38-րդ տուրում կայացած «Բարսելոնա»-ի դեմ մրցավեճում: Դեռ առաջին խաղակեսում նա ստիպված էր լքել խաղադաշտը:
Բժիշկները չեն բացառում, որ Կոստան ազդրի երկգլուխ մկանի կտվածք է ստացել: Եթե դա հաստատվի, ապա նրա մասնակցությունն աշխարհի առաջնությանը լուրջ վտանգի առջև կլինի:
Այսօր Կոստան կրկին բուժզննում է անցնելու՝ վերջնական ախտորոշման նպատակով:







































