Այս տարվա հունիս ամսին հայտնի դիզայներ Թոլգա Թանսերը ներկայացրել է Facebook սոցիալական կայքի սմարթֆոնը:
Սոցիալական կայքի գույներով արտադրված սմարթֆոնն ունի մեծ սենսորային էկրան, 175х55 մմ ալյումինե կորպուս: Առաջնային մասում տեղադրված է միայն Like կոճակը, իսկ բարձրախոսը և դինամիկը գտնվում են հետին մասում, որի կենտրոնում գտնվում է նաև տեսախցիկի աչքը:
Օգոստոսի կեսերին Թոլգա Թանսերը ներկայացրեց երկրորդ տեսակի Facebook-սմարթֆոն, որն այս անգամ իրենից ներկայացնում էր Ipod Nano կամ Motorola Flipout. «քառակուսի» սլայդեր: Սարքավորման արծաթակապտավուն կորպուսի երկու մասերը ալյումինից են, վերին հատվածն ամբողջությամբ զբաղեցնում է սենսորային էկրանը:







































