Հոլիվուդյան սցենարիստ, «Օսկար»-ի մրցանակակիր 61-ամյա Ջոն Շենլին մեղադրվում է սեքսի ժամանակ սպանության փորձի մեջ, հաղորդում է URA-Inform-ը:
26-ամյա սկսնակ դերասանուհի Ամանդան նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել Շենլիի Մանհեթենի բնակարանում: Ամանդայի խոսքերով` սեքսի ժամանակ տղամարդը ծեծել է իրեն, բռնաբարել և անգամ փորձել է խեղդել:
Հայտնի է, որ նրանք ծանոթացել են Facebook սոցիալական կայքով 2009թ.:
Ամանդան որոշել է դիմել դատարան` պահանջելով հինգ միլիոն դոլարի փոխհատուցում:









































