Ստամբուլի գլխավոր դատախազությունը 2010-ի մայիսի 31-ին «Մավի «Մամարա» լաստանավի գրավմանը մասնակցած իսրայելցի զինվորականների համար 18 000 տարի ազատազրկում է պահանջում: Ինչպես հայտնում է Anadolu Ajansi գործակալությունը` դատը սկսվել է այսօր Ստամբուլի քրեական դատարանում:
Լսումները տեղի են ունենում կասկածյալների բացակայությամբ. նրանք են` Իսրայելի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Գաբի Աշկենազին, ռազմածովային ուժերի նախկին հրամանատար Էլիզեր Մարոմը, հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլինը և ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ավիշայ Լևին: Դատախազությունը նրանցից յուրաքանչյուրի համար պահանջում է ամենաքիչը 9 ցմահ բանտարկություն: Դատախազությունը նաև ներկայացնում է «ունեցվածքին վնաս հասցնելու, կտտանքների, գողությունների, մարդկանց ֆիզիկական վնաս հասցնելու, ազատությունից զրկելու» հոդվածներ:
Դատին մասնակցող տուժածները պնդում են, որ հարձակվողներն իրենց վրա նռնակներ են նետել, հրազեն կիրառել:
Այսպիսի դատ Թուրքիայում առաջին անգամ է տեղի ունենում: Լաստանավի վրա զինվորակնների գործողությունների հետևանքով 9 մարդ էր սպանվել: Այս դեպքը գործնականորեն սառեցրել է Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները:









































