Լատվիայի կառավարությունը հաստատել է երկրում լատի փոխարեն եվրո ներմուծելու օրինագիծը: Այս մասին հայտնում է «Բալթյան կուրս» ինտերնետ-ամսագիրը:
Օրինագծի համաձայն` ապրանքների և ծառայությունների գները կնշվեն միաժամանակ և՛ լատով, և՛ եվրոյով եվրոգոտու արժույթի ներմուծումից 3 ամիս առաջ և եվրոյի անցնելուց հետո կես տարի:
Բանկոմատները կդադարեն լատ տալ արդեն եվրոյի ներմուծման օրը: Եվրոյի ներմուծումից հետո 2 շաբաթ երկու արժույթներն էլ կշրջանառվեն միաժամանակ, որի ընթացքում լատով վճարողների մանրը կտրվի եվրոյով:
Բանկերում լատը եվրոյի փոխել հնարավոր կլինի եվրոյի անցնելուց հետո կես տարի:
Լատվիան նախատեսում է անցնել եվրոյի 2014-ի հունավարի 1-ին:
Լատվիայում բազմիցս ԵՄ մտնելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչեր են հնչել: Այդպիսի կոչով հանդես են եկել Լատվիայի Սահմանադրական դատարանի նախագահ Գունար Կուտրիսը, ընդդիմադիր ««Կանաչների» և «գյուղացիների» միությունը», «Համաձայնության կենտրոն» կուսակցությունը։







































