Google-ը դուդլով է նշում Ռուբիկ-կուբիկի ստեղծման 40 տարին: Որոնողական հսկայի կայքի գլխավոր էջում հայտնվել է խաղի առցանց տարբերակը:
Ռուբիկ-կուբիկն իրենից ներկայացնում է մեխանիկական գլուխկոտրուկ, որը 1974 թվականին ստեղծել է հունգարացի քանդակագործ և ճարտարապետության դասախոս Էրնյո Ռուբիկը:
27 խորանարդիկները պտտվում են ներքին երեք առանցքների շուրջը: Խաղացողից պահանջվում է խորանարդին վերադարձնել նախկին տեսքը. յուրաքանչյուր պատ պետք է մեկ գույն ունենա:












































