Եգիպտոսում դպրոցի ուսուցչուհուն դատապարտել են վեց ամսվա ազատազրկման այն բանի համար, որ նա կտրել է երկու աղջիկների հյուսերը, որոնք հրաժարվել են կրել գլխաշոր՝ նիկաբ։ Այն ամբողջությամբ ծածկում է գլուխն ու դեմքը՝ բաց թողնելով մի նեղ գիծ աչքերի հատվածում:
Ուսուցչուհուն մեղավոր են ճանաչել երեխաների հետ դաժան վերաբերվելու համար: Դատարանի որոշմամբ՝ դատավճիռն ուժի մեջ կմտնի միայն երեք տարի հետո:
Միջադեպը տեղի է ունեցել Լյուքսոր քաղաքի արվարձաններից մեկում։










































