Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Իտալիայի առաջնության վերջին տուրում չեմպիոնի տիտղոսը ապահոված Թուրինի «Յուվենտուս»-ը սեփական հարկի տակ 3:0 հաշվով ջախջախեց «Կալյարի»-ին:
Այս հաղթանակը թույլ տվեց «Յուվենտուս»-ին միավորների քանակը հասցնել 102-ի, ինչը բացառիկ դարձավ թուրինյան ակումբի և ողջ եվրոպական ֆուտբոլի պատմության համար: «Յուվենտուս»-ը հավաքած միավորների քանակով ռեկորդակիր դարձավ եվրոպական բոլոր առաջնությունների պատմության մեջ:
Նշենք, որ նախկին ռեկորդը պատկանում էր Լիսաբոնի «Բենֆիկա»-ին, որը 1990-1991 թվականների մրցաշրջանում իր ակտիվում գրանցել էր 101 միավոր:







































