Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարիո Գյոտցեն «Ռեալ»-ի դեմ խաղից առաջ խոսել է նաև «Ոսկե գնդակ»-ի մասին:
«Կարծում եմ՝ «Ոսկե գնդակ»-ը կստանա Մեսսին: Համենայնդեպս, ես կքվեարկեի նրա օգտին»,- Goal.com-ը մեջբերում է գերմանացու խոսքերը:
««Բեռնաբեու»-ում կայանալիք խաղը հատուկ է: Անհամբերությամբ եմ սպասում այդ պայքարին»:










































