Մոտ ապագայում կատալոնական «Բարսելոնա»-ի պահեստային դարպասապահ Խոսե Մանուել Պինտոն ու թիմի ղեկավարությունը հանդիպում կունենան՝ նոր պայմանագրի շուրջ քննարկումներ անելու:
Նշվում է, որ դարպասապահի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2013 թվականին: Ըստ նախնական տվյալների՝ թիմը ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագրի ժամկետը:
Սակայն սա ամենևին էլ չի նշանակում, որ կատալոնացիներն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում չեն փորձելու նոր դարպասապահ ձեռք բերել: Այս մասին տեղեկացնում է tuttomercatoweb-ը:






































