«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին որոշել է չմիանալ «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներին` Իսպանիայի չեմպիոն դառնալու կապակցությամբ շնորհավորող իր խաղընկերներին:
Խաղի ավարտն ազդարարող մրցավարի սուլիչից հետո կատալոնական ակումբի շատ ֆուտբոլիստներ, այդ թվում` Նեյմարը, Ֆաբրեգասը, Պինտոն, Բուսկետսը, մոտեցել են «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներին և շնորհավորել նրանց:
Մեսսին, սակայն, խաղադաշտի եզրից տխուր և լուռ հետևել է իրադարձություններին:







































