Մադրիդի «Ատլետիկո»-ի բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան նվաճեց «Սամորայի տիտղոսը»: Մրցանակը հիմնվել է 1958 թվականին` ի պատիվ լեգենդար իսպանացի դարպասապահ Ռիկարդո Սամորայի:
Պարգևատրվում է Իսպանիայի առաջնության լավագույն դարպասապահը, ով մրցաշրջանի ընթացքում միջին հաշվով ամենաքիչ գոլերն է բաց թողել:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Կուրտուան մասնակցել է 37 խաղերի և բաց թողել 24 գնդակ: Հիշեցնենք, որ բելգիացի դարպասապահի իրավունքները պատկանում են Լոնդոնի «Չելսի»-ին, իսկ «Ատլետիկո»-ում նա հանդես է գալիս վարձավճարով:










































