Ուկրաինայի նախագահի Ուկրաինական ժողովրդական կուսակցության (ՈւԺԿ) թեկնածու Ալեքսանդր Կլիմենկոն հրաժարվել է արտահերթ ընտրություններում հետագա մասնակցությունից, որոնք պետք է կայանան մայիսի 25-ին: Այդ մասին հաղորդել է կուսակցության մամլո ծառայությունը:
«Համաժողովի պատվիրակները դիմել են ՈւԺԿ-ի ղեկավար մարմիններին, նրա նախագահ Ալեքսանդր Կլիմենկոյին, ինչպես նաև նախագահի այլ թեկնածուների՝ կոչ անելով հրաժարվել այդ պաշտոնի հավակնությունից և աջակցել Պյոտոր Պորոշենկոյի թեկնածությանը՝ որպես ազգային-ժողովրդավարական ուժերի միասնական թեկնածուի: Նա քաղաքացիների մեծ մասի աջակցությունն ունի և կարող է հաղթել ընտրությունների հենց առաջին փուլում»,- ասվում է հաղորդագրությունում:
Կլիմենկոն հավանության է արժանացրել այդ առաջարկն ու հանել թեկնածությունը:
Ավելի վաղ նախագահական ընտրություններին մասնակցությունից հրաժարվել էին Նատալյա Կորոլևսկայան, Զորյան Շկիրյակը, Օլեգ Ցարյովը, Պյոտր Սիմենկոն: Այսպիսով՝ երկրի ղեկավարի պաշտոնի համար կպայքարի 18 թեկնածու:









































