Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը թիմի սեփական մարզադաշտում արձան կտեղադրի՝ ի պատիվ ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի:
Արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 23-ին՝ Անգլիայի ազգային առաջնության շրջանակներում կայանալիք «Յունայթեդ» – «Քուինս Պարկ Ռեյնջերս» խաղից մեկ օր առաջ՝ ի նշան մասնագետի՝ թիմում կատարած աշխատանքի 26-րդ տարեդարձին:
Հատկանշական է, որ Ֆերգյուսոնի գլխավորությամբ թիմն առաջին անգամ խաղադաշտ է դուրս եկել 1986 թվականի նոյեմբերի 22-ին՝ հենց ՔՊՌ-ի դեմ պայքարելու:
Արձանը քանդակել է հայտնի քանդակագործ Ֆիլիպ Ջեքսոնը:






































