Կոկորդիլոսը, որը հույս ուներ ազատ ու հանգիստ կյանք վարել Գազայի հատվածի հյուսիսում՝ Բեյթ-Լախիա քաղաքամերձ ջրանցքում, որտեղ հաստատվել էր տեղի կենդանաբանական այգուց փախչելուց հետո, բռնվել է ոստիկանների կողմից, ու հիմա պետք է վերադառնա զվարճանքների այգու լողավազան:
Բիսսան անունով կոկորդիլոսը երկու տարի հարձակվում էր ֆերմերների անասունների վրա՝ մինչև վնասազերծվեց իրավապահների կողմից։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ հղում կատարելով Գազայի հատվածի ՆԳՆ-ում ունեցած աղբյուրներին:
2010 թ. անհետացած կոկորդիլոսը բնակվում էր կոյուղատարի մեջ, որը 2008-2009 թթ. ռմբակոծությունից հետո բարձիթողի վիճակում էր ։
Այդ ժամանակից ի վեր կոկորդիլոսը հարձակվում էր անասունների հոտի վրա, իր տեսքով սարսափահար անում մարդկանց:
Ինչպես գրում է NEWSru Israel-ը, կենդանին կարողանում էր հաջողությամբ շրջանցել թե՛ բնակիչների, թե՛ ոստիկանների թակարդները:








































