Վաճառքի արգելքի և առևտրի ցանցերից առգրավման սպառնալիքի ներքո են հայտնվել կանանց հայտնի մի շարք օծանելիքներ, այդ թվում՝ Chanel №5-ը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Պատճառը եվրոպացի գիտնականների եզրակացություններն են, համաձայն որոնց` բուրմունքների մի ողջ շարք պարունակում է նյութեր, որոնք կարող են ալերգիա առաջացնել:
Վերջին հարյուրամյակում օծանելիք արտադրողները բուրմունքի ստեղծման մեջ օգտագործել են ծառի մամուռի հատուկ տեսակ, սակայն հիմա մամուռը ԵՄ-ում ընդգրկվել է ալերգիկ միացությունների ցուցակում:
Արդյունքում արգելքը սպառնում է նաև Miss Dior, Guerlain ֆրանսիական տան Shalimar, Mugler տան Angel բուրմունքներին:








































