Փարիզի ոստիկանությունը ձերբակալել է Զագրեբի «Դինամո»-ի 80 երկրպագուների, ովքեր ժամանել էին իրենց թիմի` ՉԼ գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում ՊՍԺ-ի դեմ կայանալիք հանդիպումը դիտելու: Այս մասին տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Նոյեմբերի 4-ին Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը խորվաթ երկրպագուներին արգելել է նոյեմբերի 6-7-ն ընկած ժամանակահատվածում ժամանել Փարիզ: Նման որոշում է կայացվել այն բանից հետո, երբ հանդիպումը դիտելու ցանկություն են հայտնել Bad Blue Boys ռադիկալ խմբավորման անդամ հանդիսացող երկրպագուները:
Չնայած արգելքին` միավորման 200 անդամներ ժամանել են Ֆրանսիա: Նոյեմբերի 5-ին Բաստիլիայի հրապարակի մոտակայքում բախում է տեղի ունեցել ՊՍԺ-ի և «Դինամո»-ի երկրպագուների միջև, ինչի արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է օրինազանցներին:





































