Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) շրջանառության մեջ են դրվել երկրի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի դիմանկարով թղթադրամներ, հաղորդում է SAnews կառավարական գործակալությունը:
94-ամյա Մանդելայի դիմանկարը պատկերված է բոլոր թղթադրամների վրա: Բացի դիզայնի փոփոխությունից, թղթադրամների վրա հայտնվել են նաև պաշտպանիչ նշաններ:
ՀԱՀ Կենտրոնական բանկի ղեկավարն առաջինն է օգտվել թղթադրամներից:
Նելսոն Մանդելան ՀԱՀ առաջին սևամորթ նախագահն է եղել: Նա երկիրը կառավարել է 1994-1999թթ.:








































