Հյուսիսային Կարոլինայի Դուրհեմ շրջանային հիվանդանոցում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել երեք մարդ` հաղորդում է Interfax-ը:
Պայթյունը տեղի է ունեցել հիվանդանոցի վեցերորդ հարկում:
Պայթյունի ճշգրիտ վայրը և պատճառները պարզվում են: Հիվանդանոցի աշխատակիցների տվյալներով՝ կրակը չի տարածվել, քանի որ աշխատել է հակահրդեհային համակարգը:
Բաժանմունքում գտնվող բոլոր հիվանդները տարհանվել են, վիրավորներին ցուցաբերվում է բժշկական օգնություն:
Հիշեցնենք, որ երեքշաբթի ԱՄՆ-ում տեղի են ունենում նախագահական ընտրություններ:








































