Ավստրալիան դադարեցրել է անասունների արտահանումը Պակիստան այն տեսանյութի հրապարակումից հետո, որում երևում է, թե ինչպես են այդ մերձավորարևելյան երկրում դաժան կերպով սպանում ավելի քան 20 հազար ոչխարի: Այս մասին հայտնում է BBC-ն:
Տեսանյութում, որը ցուցադրվել է ավստրալական հեռուստատեսությամբ, երևում են հորերը նետված դեռևս կենդանի ոչխարներ:
Քննադատությանն ի պատասխան՝ Պակիստանը հայտարարել է, որ կենդանիները վարակակիր են եղել:
Ավստրալիայի կառավարությունը հերքել է այդ մեղադրանքները և որպես պատասխան միջոցառում՝ դադարեցրել դեպի Պակիստան անասունների արտահանումը` մինչև հետաքննության ավարտը:
Կենդանիների իրավունքների պաշտպանները նախկինում կոչ էին արել վերջ դնել կենդանիների արտահանման պրակտիկային:










































