Thursday, 25 06 2026
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի
Ունեմ ցանկություն շարունակել առողջապահության նախարարի պաշտոնավարումը․ Անահիտ Ավանեսյան
16:10
Իտալիան հակադարձել է Ռյուտեի խոսքերին Իրանի դեմ հարձակումներում ԱՄՆ-ին աջակցելու մասին
Այլևս քողարկված խոսելու կարիք չկա․ այս ընտրարշավի ընթացում ոչ մի թաքնված թեմա չի եղել․ վարչապետ
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
Մարդիկ «Նիժնի Տապռից» եկել են, Հայաստանը լավ չգիտեն․ վարչապետ
Թուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվել
Առաջիկանում ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը կվավերացնենք և կանցնենք բուն գործընթացին․ վարչապետ
15:10
Մակրոնը և ֆոն դեր Լայենը համերաշխություն են հայտնել Վենեսուելային ավերիչ երկրաշարժերից հետո
Թուրքիան Ռուսաստանի համար ՆԱՏՕ-ի անդամ չէ՞
14:50
Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը

2 մետրանոց արձանը չի կարող բեկոր լինել. Ռուբեն Բաղդիշյանը՝ Հասմիկ Պողոսյանին

Անդրադառնալով մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի այն հայտարարությանը, թե իրենք Հայաստանի տարբեր մարզերից Երևան են տեղափոխում հուշարձանների բեկորներ՝ այսօր հրավիրված մամլո ասուլիսին «Արշավներ» ակումբի նախագահ Ռուբեն Բաղդիշյանը ասաց. «Հասմիկ Պողոսյանը հայտարարում է, թե ինքը Երևան է բերում բեկորները, այսինքն` ինքը հուշարձան չի տեղափոխում, այլ հուշարձանի մասնիկ է տեղափոխում: Ի՞նչ բեկոր: Երկու մետրանոց արձանը ինչպե՞ս կարող է բեկոր լինել: Եթե մենք Գոշի վանական համալիրից տեղափոխել ենք Պողոսի խաչքարը, ուրեմն դա դառնում է Գոշի թերի վանական համալիր:

Հայտարարում են, թե այդ հուշարձանները 600 մետր խորության ձորում, լքված վայրերում են: Կուզենայի այդ միտքը հայտնող մարդուն ասել` եթե Ք. ա. 3-րդ դարից գոյատևող այդ վիշապաքարը գոյատևել է մինչ օրս և չի կորցրել իր արտաքին տեսքը, ուրեմն դեռ երկար կգոյատևի, ու պետք չէ պաշտպանել, ուղղակի պետք է հոգ տանել:

Տուրիզմը զարգացնել չի նշանակում այն կենտրոնացնել Երևանում: Այն մարդիկ, ովքեր մշակույթի նախարարությանը խորհուրդ են տալիս, թե կարելի է այսպիսի ծրագիր մշակել, նրանք տուրիզմից անտեղյակ մարդիկ են: Առանց այն էլ Երևանը խիտ է, քաղաքը ռեզինից չէ, չի կարող մեծանալ: Եթե այդ մարդիկ չգիտեն, թե այդ հուշարձանները որտեղ են գտնվում, ապա դա չի նշանակում, որ դա թաքնված կամ լքված վայր է` ինչպես նրանք են հայտարարում:

Խորհուրդ կտամ, որ իրենք էլ գնան, տեսնեն, որ գոնե որոշումներ կայացնելուց հետո կարողանան ասել՝ այո՛, մենք գնացել, տեսել ենք` 600 մետր ձորի մեջ էր գտնվում, լքված վայրում էր: Բայց ինչպե՞ս կարելի է Գորիսի երկրաբանական ինստիտուտը լքված վայր համարել»:

Ասուլիսի մյուս բանախոսը՝ Armenian Extreme ակումբի նախագահ Գոռ Հովհաննիսյանը հուշարձանների տեղափոխման հետ կապված նույնպես իր դժգոհությունը հայտնեց.

«Իհարկե, շատ գովելի փաստ է, որ կառավարությունը ցանկանում է գեղեցկացնել մեր քաղաքի կենտրոնը, բայց ինչի՞ շնորհիվ: Տապանաքարը, խաչքարը տեղափոխելը նույնն է, ինչ ծառը արմատախիլ անես, ուրիշ տեղ տնկես: Մենք մշակութային առումով պարալիզացված ազգ չենք, մենք ունենք պոտենցիալ: Եկեք այդ գումարը տանք համապատասխան մասնագետների, թող իրենք կրկնօրինակը պատրաստեն, բերեն դնեն հրապարակում, և գրենք, որ սրա օրիգինալը գտնվում է այսինչ տեղում, մարդիկ էլ գնան տեսնեն: Այս դեպքում տուրիզմը կզարգանա: Իսկ նրանց արածը նույնն է, ինչ մարդու գլխին հարվածես` գլխացավն անցկացնելու նպատակով:

Մենք ուղղակի խնդրում ենք համապատասխան լուրջ մասնագետների հետ խոսեք և վերադարձրեք այդ հուշարձանները»,- եզրափակեց Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում