Անհայտ անձիք ներխուժել են «Միլան»-ի և Իտալիայի հավաքականի հարձակվող Մարիո Բալոտելիի առանձնատուն, որտեղից գողացել են թանկարժեք իրեր, ոսկե զարդեր և ժամացույցներ: Այդ մասին է հայտնում Football Italia-ն:
Առևանգել են նաև ֆուտբոլիստի Porsche S մակնիշի ավտոմեքենան: Սակայն այն թողել են ճանապարհին:
Բալոտելին և նրա եզբայրը տանը չեն եղել, և գողության մասին տեղեկացել են միայն վերադառնալուց հետո:








































