Մադրիդի «Ռեալ»-ը մերժել է Լոնդոնի «Արսենալ»-ի` կիսապաշտպան Անխել Դի Մարիայի տրանսֆերը ձեռք բերելու առաջարկը: Այդ մասին է հայտնում Daily Express-ը:
Լոնդոնցիները 32 մլն ֆունտ էին առաջարկում Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց: Սակայն «արքայական ակումբ»-ը ցանկանում է 13 մլն-ով ավելի ստանալ: Դի Մարիայի գործող պայմանագիրն ուժի մեջ է ևս 4 տարի:
Ընթացիկ մրցաշրջանում արգենտինացի ֆուտբոլիստը 4 գոլ է խփել և գոլային 15 փոխանցում կատարել Իսպանիայի առաջնության 33 խաղերում:









































