Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Միլան»-ի դեմ հանդիպմանը «Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին նշել է, որ իր թիմը խաղալու է հաղթանակի համար: Մարզչի կարծիքով` «Միլան»-ի հարուստ պատմությունը ոչ մի նշանակություն չի ունենա առաջիկա հանդիպմանը:
«Եթե խաղանք ոչ-ոքիի համար, ապա անպայման պարտություն կկրենք: Պարզ ճշմարտություն է: Այնպես որ` մենք ցուցադրելու ենք մեր ֆուտբոլը և պայքարելու ենք հաղթանակի համար:
Իհարկե, «Միլան»-ը հարուստ ավանդույթներ և պատմություն ունի, սակայն մենք մեր ակտիվում ունենք 9 միավոր, և նրանց անցյալն առավելություն չի տալիս ներկայումս: Ինչ վերաբերում է Էլ Շարավիին, ապա մենք էլ Իսկո ունենք, ով չի զիջում նրան»,- նշել է մասնագետը:









































