ՀՀԿ անդամ Սուքիաս Ավետիսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու է թաքուն պահվել այն, որ մեկ ամիս առաջ ՀՀԿ գրասենյակում շինաշխատանքներ կատարելիս մարդ է մահացել:
«Շենքում շինարարություն է ընթանում: Կարո՞ղ է` մեզնից մեկը ներկա է եղել ու թաքցրել: Դուք տեսե՞լ եք դա, ես առավոտյան լրատվությամբ եմ տեսել, որ նման դեպք է եղել»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Սուքիաս Ավետիսյանը հորդորեց հարցն ուղղել դեպքը թաքցնողին: «Միգուցե նման դեպք չի եղել, գնացեք ու պարզեք»,- ասաց նա` հավելելով, որ, ամենայն հավանականությամբ, դա սև PR է:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի











































