Sunday, 21 06 2026
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը
Լարսը բաց է
10:50
Ուկրաինայի նախկին նախագահները հրաժարվել են լեհական պետական պարգևներից
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
10:24
«Մայքլ» ֆիլմը պատմություն է կերտում կինովարձույթում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
10:09
Ինչո՞ւ է փլուզվել հին բուրգերից մեկը
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
09:50
Մունդիալ-2026. Գերմանիան դուրս եկավ խմբից, Ճապոնիան հաղթեց Թունիսիին
Հունիսի 21՝ աստղագիտական ամառ, ամառային արևադարձ
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան

Ադրբեջանում կարող է կրկնվել Եվրամայդանը. Ադրբեջանում ԱՄՆ դեսպան

Ադրբեջանում կարող է կրկնվել Եվրամայդանը՝ ասել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը: Այս մասին հայտնում է «Ազադլիգ» ռադիոն:

«Մեք համակ ուշադրությամբ հետևում ենք Ադրբեջանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին: Հատկապես՝ քաղաքական ակտիվիստների վրա գործադրվող ճնշմանը և ձերբակալություններին: Այս թեման միշտ առաջնային է եղել մեզ համար: Եթե հիշում եք, մի քանի տարի առաջ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի Բաքու կատարած այցի ժամանակ նա հայտարարեց, որ ԱՄՆ-ը սերտ հարաբերություն է կառուցում միայն ժողովրդավարական երկրների հետ»,- «Ազադլիգ» ռադիոյին տված հարցազրույցում ասել է Մորնինգսթարը:

Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է ԱՄՆ համար անհասկանալի քայլեր:

«Ես փորձում եմ ելնել Ադրբեջանի կառավարության տրամաբանությունից և հասկանալ նրանց դիրքորոշումը: Նրանք այնպիսի փաստարկ են բերում, որ ստիպված են այդպիսի քայլեր ձեռնարկել հանուն երկրի կայունության: Ասում են՝ Ադրբեջանը գտնվում է շատ վտանգավոր տարածաշրջանում: Դա իսկապես այդպես է: Եթե 3 ժամվա ընացքում հարավ գնաք, դուք կհայտնվեք Իրանում, եթե հյուսիս՝ Ռուսաստանում: Բայց մեր դիրքորոշումն այլ է. մենք կարծում ենք, որ որքան բաց լինի քաղաքացիական հասարակությունը, այնքան ուժեղ կլինի կայունությունը: Սա բխում է ինչպես երկրի հենց հասարակության, այնպես էլ՝ կառավարության շահերից: Բայց երբեմն նա ձեռնարկում է անհասկանալի և անհարկի որոշումներ, մասնավորապես՝ ճնշում է քաղաքացիներին: Բայց մենք միշտ երկրի կառավարության հետ խոսել ենք և կխոսենք ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին»,- ասել է Մորնինգսթարը:

Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելուց հետո, որոշակի առաջընթաց ձեռք կբերվի մարդու իրավունքների և ազատությունների հարցում:

Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, որ լրագրող Փարվիզ Հաշիմլին 8 տարվա ազատազրկման է դատապարտվել նույն օրը, երբ Ադրբեջանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը, իսկ իրենց ճակատագրին են սպասում այլ քաղբանտարկյալներ ևս, Մորնինգսթարը թոթվել է ուսերը. «Դե, ես ի՞նչ կարող եմ ասել: Ես միայն կարող եմ հուսալ, որ իրավիճակը կբարելավվի: Տեսնենք՝ ինչ կլինի: Հասկանալի է, որ խնդիրներ կան: Սակայն երկրներ կան, որտեղ իրավիճակը շատ ավելի վատ է: Հավատացեք, սա ամենավատ երկիրը չէ»:

Մեկնաբանելով հարցը, թե Ադրբեջանի կառավարությունը կենտրոնացել է հենց «արևմտամետների խմբի» վրա, դեսպանն ասել է, որ կառավարության մեջ ուժերի դասավորությունը միատարր չէ, այնտեղ կան ուժեր, որոնք ձգտում են ամերկա-ադրբեջանական հարաբերությունները վատացնելու և արևմտյան կազմակերպություների աշխատանքի համար խնդիրներ ստեղծելու ուղղությամբ՝ նշելով սակայն, որ կառավարությունում մեծ թվով «արևմուտքցիներ» կան:

Մորնինգսթարը խուսափել է հարցից՝ ինքը երկրի նախագահ Իլհամ Ալիևին բողոքե՞լ է այդ մարդկանցից, նաև կտրականապես հերքել է լրագրողի պնդումը, թե Իլհամ Ալիևը Արևմուտքի դեմ է տրամադրված:

Վերադառնալով քաղաքացիական հասարակության վրա ճնշման հարցին՝ Մորնինգսթարը նշել է, որ Ադրբեջանում կարող են կրկնվել ուկրաինական Մայդանի իրադարձությունները:

«Եթե կառավարությունն ավելի խիստ քաղաքականություն վարի քաղաքացիական հասարակության նկատմամբ, Մայդանում տեղի ունեցած իրադարձությունները կարող են կրկնվել Բաքվում: Եթե նույնիսկ ոչ հիմա, ապա 5-10 տարի հետո: Եթե քաղաքացիական հասարակության հնարավորություններն ավելի սահմանափակվեն, դա կմեծացնի այդպիսի իրադարձությունների կրկնվելու ռիսկը»,- ասել է նա՝ նշելով, որ Ադրբեջանի կառավարությունը պայքարում է Ուկրաինայում Մայդանի հիմնական պատճառներից մեկի՝ կոռուպցիայի դեմ:

Մեկնաբանելով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամում հնչեցրած հայտարարությունը՝ դեսպանը նշել է, որ նա հնչեցրել է ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումը՝ նշելով, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես համաձայնության գան, դրան կարող է խանգարել Ռուսաստանը, որպեսզի պահպանի երկու պետությունների վրա ազդեցության լծակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում