«Միլան»-ի հոլանդացի կիսապաշտպան Նայջել դե Յոնգը հարցազրույց է տվել ՈւԵՖԱ-ի պաշտոնական պարբերականին, որի ժամանակ հայտնել է, որ ընթացիկ ամռանն իր մանկության սիրելի թիմ է տեղափոխվել:
«Երբ ես երեխա էի` 80-90-ական թվականներին, հիանում էի «Միլան»-ի հոլանդացի ֆուտբոլիստներով և երազում էի խաղալ այդ ակումբի կազմում:
Այժմ ես հանդես եմ գալիս այն թիմի կազմում, որտեղ խաղացել մեծագույն հոլանդացիներ Զեդորֆը, Գուլիտը, Ռայկարդը և վան Բաստենը: Մենք չպետք է մտածենք ոչ մի այլ բանի մասին և պետք է կարողանանք մեր խաղը թելադրել ցանկացած մրցակցի»,- ասել է ֆուտբոլիստը:





































