Microsoft կորպորացիան կփակի վայրկենական հաղորդագրությունների Windows Live Messenger ծառայությունը: Այս մասին հաղորդում է The Verge-ը՝ հղում կատարելով Microsoft-ի ծրագրերին մոտ կանգնած աղբյուրներին:
Գործառույթները, որոնք իրականացնում է Windows Live Messenger-ը (նախկինում՝ MSN Messenger), կփոխանցվեն Skype-ին:
Այդ ծառայությունը, բացի ձայնային ու տեսազանգեր կատարելու հնարավորությունից, առաջարկում է նաև վայրկենական հաղորդագրությունների փոխանակում:
Skype-ը տեղադրված է Windows Phone 8 սմարթֆոնների վրա ու առկա է Windows 8-ի հավելվածների խանութում:
The Verge-ի տվյալով՝ Windows Live Messenger-ը կփակվի մոտակա մի քանի ամիսներին: Փակման մասին նախապես կհայտարարվի՝ բացառված չէ, որ Microsoft-ը դա կանի մինչև նոյեմբերի 10-ը:
Skype ծառայությունը Microsoft-ին է պատկանում 2011-ից:











































