Tuesday, 16 06 2026
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն
20:30
Սաուդյան Արաբիայում ակնկալում են, որ Իրանն ու ԱՄՆ-ն հաշվի կառնեն արաբական երկրների շահերը

ՀՀԿ գրասենյակի տանիքից 27-ամյա երիտասարդ է ընկել ու մահացել. մամուլ

Հանրապետական կուսակցության տխրահռչակ շենքի շինաշխատանքների ժամանակ` սեպտեմբերին, «Հրապարակ»-ի տեղեկություններով, զոհվել է շինարարական աշխատանքներն իրականացնող բանվորներից մեկը` 27-ամյա Դավիթ Գևորգյանը: Հիշեցնենք, որ Մելիք Ադամյան փողոցում տեղակայված այս շենքը կարծես թուղթուգիր արած լինեն, այս տարվա ընթացքում այնտեղ երկու անգամ բռնկված հրդեհի պատճառով (առաջինը` մայիսին, երկրորդը` սեպտեմբերի 22-ին) արդեն մի քանի ամիս է` այն վերանորոգվում է: Ինչպես նաև կից կառուցվում է նոր մասնաշենք, ինչի պատճառով ՀՀԿ կենտրոնական գրասենյակի աշխատանքները մոտ երեք ամիս է, ինչ տեղափոխվել են Բուզանդի փողոցում տեղակայված «Երևաննախագծի» շենք: Ինչևէ, ուշագրավն այն է, որ ՀՀԿ-ում այս դժբախտ միջադեպը փորձել են շաբաթներ շարունակ խնամքով թաքցնել և այնպես անել, որ մամուլ չընկնի: Այդ նպատակով էլ մոտ 1.5 մլն դրամ են հատկացրել մահացածի ընտանիքին` թաղման ծախսերը հոգալու համար, ինչի մասին «Հրապարակ»-ը տեղեկացավ Դավիթի մտերիմներից մեկից: Դավիթ Գևորգյանը Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ էր և ՀՀԿ գրասենյակի շենքում մասնակցել է տանիքի կառուցման աշխատանքներին: Ականատեսների փոխանցմամբ, Դավիթը սայթաքել է և մոտ 3 մետր բարձրությունից ցած ընկել: Հոկտեմբերի 23-ին նրա մահվան քառասունքն էր, իսկ երկու օր առաջ նա կդառնար 27 տարեկան: Այն մասին, որ նման դեպք եղել է, և որ ՀՀԿ-ականներն իսկապես ջանացել են պարտակել, խոսում են նաև ոստիկանությունից ստացված փաստերը, համաձայն որոնց, նման դեպք եղել է, սակայն դեպքից ավելի քան 50 օր անց ոստիկանությունում քրգործ չի հարուցվել: Երեկ, թերթի հարցմանն ի պատասխան, այստեղից հայտնեցին, որ «նյութերի նախապատրաստումն ընթացքի մեջ է, դեռ չի ստացվել դատաբժշկի եզրակացությունը»:

Ակնհայտ էր նաև, որ հատուկ հրահանգ էր իջեցվել շինհրապարակում աշխատողներին այս թեմայով որևէ բառ չփոխանակել անծանոթների, առավել ևս լրագրողների հետ: Երեկ, երբ թերթը փորձեց այստեղ աշխատողներից հարցուփորձ անել կատարվածի մասին, շատերի առաջին հարցը սա էր` «լրագրո՞ղ ես», ապա, կասկածելով, ոչինչ չէին ասում: Նրանցից միայն մեկը` մոտ 50-55 տարեկան մի մարդ, մանրամասն պատմեց եղելությունը` մասնավորապես ընդգծելով, որ կատարվածը դժբախտ պատահար էր: «Հա, ես արդեն քանի ամիս է` այստեղ եմ, դեպքի օրն էլ եմ այստեղ եղել: …Դե, երևի ոտքը սայթաքել էր, ընկել էր գետին ու ըտենց… Չէ, շենքից դուրս չէր ընկել` ներսի հատվածում»,- մանրամասնեց թերթի զրուցակիցը` հավելելով, որ այդ դեպքից հետո Դավիթի գործընկերները, այսինքն` այդ խումբը, աշխատանքները կիսատ թողնելով, գնացել են այդ շենքից: Սակայն ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը վստահաբար պնդում էր, որ նման միջադեպ չի եղել, և դա ընդամենը «Հրապարակ»-ի «մտքի թռիչքն է»:

– Նման տեղեկատվություն չունեմ, և եթե նման պատահար լիներ, բոլորն էլ տեղյակ կլինեին: Որևէ խնդիր չկա ոչ թաքցնելու, ոչ կոծկելու: Դա ընդամենը մամուլի մտքի թռիչքն է կամ հերթական հետաքրքրաշարժ սենսացիոն դրսևորումը:

– Պարոն Սահակյան, մենք Ձեզ վստահեցնում ենք, որ տարբեր տեղերից ճշտել ենք տեղեկությունը, և նման բան եղել է: Դուք ինչո՞ւ եք պնդում, որ չի եղել, ստացվում է` իսկապես ՀՀԿ-ն է կոծկել այս դեպքը:

– Եթե կա քրեական գործ, ուրեմն դա պետք է լինի հրապարակային, հետևաբար, ձեր այդ խոշորացույցային աչքի տակից որևէ բան չէր վրիպի, այլ ոչ թե դուք չգիտես ինչ զարտուղի ճանապարհներով կճշտեիք և կհավաստեիք այդ փաստը:

– Որևէ մեկը չի կասկածում, որ ՀՀԿ-ի համար խնդիր չկա քրգործ հարուցելու կամ չհարուցելու, եթե դա իրեն հարկավոր է կամ հակառակը: Մենք էլ հենց դա ենք ասում, որ ձեր շահագրգռվածությամբ է կոծկվել գործը: Մենք զրուցել ենք` մահացածի հետ աշխատողների հետ ենք խոսել, հաստատում են փաստը, իսկ ՀՀԿ-ն շարունակում է հերքել, գուցե Դուք տեղյա՞կ չեք:

– Որևէ մեկ շինարարական խմբի ներկայացուցիչ կարո՞ղ է հաստատել այդ փաստը:

– Հաստատել են, և մենք ունենք ձայնագրությունը:

– Ես պետք է գամ իմ մտքին` ես նման տեղեկատվություն չունեմ և չեմ կիսում Ձեր մտահոգությունը, որ քրգործ հարուցել-չհարուցելը ճաշակի կամ ցանկության խնդիր է: Առավել ևս, եթե կան նման փաստեր, ապա Ձեր հարցազրույցները հիմք կհանդիսանան նման գործեր հարուցելու:

– Պարոն Սահակյան, ինչպե՞ս է, որ մենք տեղյակ ենք, իսկ ՀՀԿ-ում` ոչ: Տեղեկություններ կան, որ մահացածի ընտանիքին 1.5 մլն դրամ են հատկացրել ձեր կուսակցությունից:

– Ես չեմ կարծում, որ դա իրականությանը մոտ է, դա մամուլի հերթական հետաքրքրաշարժ ստեղծագործությունն է, այլապես պետք է և քրգործ լիներ, և լիներ քննություն և այլն, և այլն:

– Պարոն Սահակյան, ճշտեք: Իսկ եթե հաստատվի, որ նման բան եղել է, ինչպե՞ս եք այդ շենքում աշխատելու:

– Ես կրկնում եմ` տրամաբանական է, որ պետք է լիներ քրգործ, որոշակի գործընթաց և այլն: …Եթե նման դեպք իսկապես տեղի է ունեցել, ապա ՀՀԿ-ն այդ դեպքի հետ որևէ առնչություն չունի, այնտեղ կա շինարարական կազմակերպություն, որն իրականացնում է շինաշխատանքներ: Եվ ենթադրենք, որ տեխնիկական կանոններ չեն պահպանվել, դա շինարարական կազմակերպության խնդիրն է:

– Կոծկելն է՞լ է այդ կազմակերպության խնդիրը:

– Եթե կա նման դեպք, ես չեմ կարծում, որ որևէ առնչություն և ուղիղ կապ պետք է գտնել ՀՀԿ-ի հետ:

– Պարոն Սահակյան, ոստիկանությունում նյութեր կան, զարմանալի չի՞, որ 60 օր անց դեռ քրգործ չի հարուցվել, պարզ է, չէ՞, որ միայն ՀՀԿ-ից կարող էին դա կանխել:

– ՀՀԿ-ին ի՞նչ, նորից եմ ասում` մենք այդ շենքը տվել ենք շինկազմակերպության, նույնիսկ պահակները մերը չեն:

– Բայց այդ չարաբաստիկ շենքում ինչպե՞ս կաշխատեք, էլ հրդեհներ, էլ մահ…

– Ես Ձեզ հասկանում եմ, Դուք ամեն ինչ փորձում եք անել` ՀՀԿ-ի գործունեությունը կասեցնել, բայց պետք է Ձեզ հիասթափեցնեմ, որ էական, ոչ էական սենսացիոն լուրերով ՀՀԿ-ի վրա ինչքան էլ չար աչքեր շատ լինեն, մեկ է` մենք մեր բարի գործը շարունակելու ՝ ենք կատարել ու գնանք առաջ: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում