Tuesday, 14 05 2024
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում

Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվողը հրաժարվում է քանդել բերանի կարերը և դադարեցնել հացադուլը

Ինչպես տեղեկացրել էինք, մայիսի 8-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստի ժամանակ դատախազ Արթուր Զաքարյանը միջնորդեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով. առաջին հոդվածով Դավիթ Խաչատրյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման, երկրորդով՝ 4 տարվա, ընդհանուր առմամբ՝ 18 տարվա ազատազրկման:

Նիստի դահլիճում ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանը հայտարարեց. «Ինձ դատեք իմ արածի համար, ոչ թե չարածի համար: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում և հենց այս պահից հայտարարում եմ հացադուլ»:

Հացադուլից հետո Դավիթ Խաչատրյանը կարել է բերանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ խոսել է Դավիթի եղբոր հետ, անձամբ դեռ չի հասցրել այցելել՝ նախապես նշանակված դատական նիստերով ծանրաբեռնված լինելու պատճառով, հիմա փորձում է ազատ ժամանակ գտնել, գնալ: Եղբայրը փաստաբանին տեղեկացրել է, որ Դավիթը գրեթե չի շարժվում, հիմնականում պառկած վիճակում է անցկացնում: Հացադուլի պատճառով ճնշումը իջել է 50/70: Երեք չէ առաջին օրը միայն կարողացել են համոզել, որ մի փոքր ջուր խմի, բայց եղբոր հորդորներին՝ դադարեցնել հացադուլը, չի լսել, կտրականապես հրաժարվել է:

Ըստ փստաբանի՝ դատախազի հնչեցրած մեղադրանքը անհիմն է՝ սպանության մասով դիտավորությամբ կյանքից զրկել: Այս մեղադրանքը անհիմն է, և այդպիսի մեղադրանք դատաքննության ժամանակ չհաստատվեց, «այնտեղ հստակ երևաց, որ Դավիթ Խաչատրյանը սպանելու նպատակ, ցանկություն և դիտավորություն չի ունեցել, խոսքը կարող է լինել զենքի կանոնների խախտման մասին, որը նույնպես հանցագործություն է: Դավիթը չի էլ ժխտում, որ իր գործողությունների հետևանքով է այդ ամենը առաջացել, ասում է՝ դատապարտեք այն արարքի համար, ինչ կատարել եմ, արդար դատաքննություն է ուզում, ուրիշ ոչ մի բան»,-ասաց Երեմ Սարգսյանը:

Հարցին՝ մի՞թե ճիշտ տարբերակ է հացադուլով, ապա բերան կարելով բոյկոտել, փաստաբանը պատասխանեց, որ ինքը բազմիցս համոզել է, որ նման քայլ չանի, բայց Դավիթը համարել է, որ այս ամբողջ իրադարձությունները, զարգացումները, պաշտոնատար անձանց վարքագիծը խոսում են այն մասին, որ որևէ մեկի համար կապ չունի, թե ինչ ապացույցներ կան գործում, ինչ է պարզվում, ինչ չի պարզվում, որոշված է՝ Դավիթը պետք է սպանության համար դատարապարտվի, ու պետք է ծանր պատիժ նշանակվի, որ տուժող կողմին տրված խոստումը բավարարվի: Ըստ փաստաբանի՝ Դավիթը այս ամենը տեսնելով է նման քայլի դիմել:

«Համապատասխան պետական մարմինների նպատակն է տուժող կողմին և հանրությանը ցույց տալ, թե, տեսեք, իբր, մենք ինչքան արդար ենք ու գործ չենք կոծկում: Իրականում ոչ թե արդարության մասին է խոսքը, այլ դրա պատրանք ստեղծելու մասին»,- հավելեց փաստաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում