Saturday, 08 06 2024
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին

Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրական ճառից հետո ամբաստանյալը հայտարարեց հացադուլ

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ Լյուքս Ստեփանյանի գործով դատական նիստը:

Դատախազ Արթուր Զաքարյանն ընթերցեց մեղադրական ճառը՝ սկսելով նախապատմությունից, նախաքննության փուլից, նախաքննության և դատարանում հնչեցրած ցուցմունքներից: Նա միջնորդեց ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 112-րդ հոդվածի 1-ին մասով. առաջին հոդվածով Դավիթ Խաչատրյանին դատապարտել 14 տարվա ազատազրկման, երկրորդով՝ 4 տարվա, ընդհանուր առմամբ՝ 18 տարվա ազատազրկման:

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանն առարկեց՝ նշելով. «Դատաքննության ընթացքում լիքը ապացույցներ են հայտնաբերվել, որոնք դուք անտեսում եք: Ինձ դատեք իմ արածի համար, ոչ թե չարածի համար: Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում և հենց այս պահից հայտարարում եմ հացադուլ»:

Սա առաջացրեց Լյուքս Ստեփանյանի հարազատների, ինչպես նաև մոր՝ Լուիզա Ստեփանյանի զայրույթը: Վերջինս նշեց, որ ի սկզբանե պահանջը մեկն էր՝ ցմահ ազատազրկում: Դիմելով Դավիթ Խաչատրյանին՝ նա ասաց. «Ինձ ի՞նչ պատասխան ես տալու այդ մի տարվա համար, պատասխանի՛ր իմ հարցին: Գիտես, ես ընդունո՞ւմ եմ այն մեղադրանքը, որ տվել ես տղուս: Իմ տղան հայհոյե՞լ է, գիտես, ես ընդունո՞ւմ եմ քո ասածը: Փոխանակ ներողություն խնդրես և ասես, որ իսկապես Լյուքսն այդպիսի տղա չէ, որ գովասանքի է արժանի, ոչ մի անգամ չբարեհաճեցիր ներողություն խնդրել: Հիմա կանգնել ու ասում ես՝ ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Գլուխդ պատով ես տվել: Ես սկզբից էլ ասել եմ՝ կամ ցմահ ազատազրկում, կամ մահ: 18 տարին իմ վիճակը չի մեղմացնի, տարիները չեն փրկի, միայն մահը, մահը կփրկի»,- ասաց Լուիզա Ստեփանյանը:

Դավիթ Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը նշեց, որ իրենք այս պահին պատրաստ չեն, և 20 աշխատանքային օր խնդրեց:

Հաջորդ դատական նիստը կկայանա մայիսի 30-ին, ժամը 12-ին: Ի դեպ, Վաղինակ Գևորգյանի կողմից 20 աշխատանքային օր խնդրելը հարուցեց Լյուքս Ստեփանյանի հարազատների զայրույթը: Թե դատարանի նիստերի դահլիճում, թե դատարանից դուրս նրանք շարունակում էին զայրացած խոսել ու պահանջել ցմահ ազատազրկում, անգամ ցուցապաստառներ էին բերել: Ինչպես միշտ, դատարանը լեփ-լեցուն էր Լյուքս Ստեփանյանի հարազատներով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում