Friday, 12 06 2026
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին

ՀԱԿ-ը ռեստարտ անելու կարիք ունի. մամուլ

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմությունը համախոհների մեծ բանակով ավելի քան չորս տարի այս իշխանության դեմ փողոցային պայքար մղեց հանրահավաքների տեսքով: Իշխանությունից դժգոհ զանգվածը թեև ԲՀԿ-ի հետ առնչվող զարգացումներում նոսրացավ, սակայն մի կայուն զանգված ինչ-որ բան փոխելու հույսով դեռ շարունակում է սպասել ՀԱԿ միտինգներին: «Հրապարակ»-ը գրում է, որ խորհրդարան մտնելուց հետո անգամ նույն արմատական ուժը խոստացավ շարունակել ռեժիմի դեմ պայքարը խորհրդարանի հարթակին զուգահեռ Ազատության հրապարակի հարթակում ևս, բայց արդեն վեց ամիս է անցել` չկան հւսնրահավաքներ: Առավել ևս, որ մի քանի ամսից էլ մեկնարկում են նախագահական ընտրությունները: Ի՞նչն է պատճառը, արդյո՞ք ասելիքի բացակայությունը, թե՞ Աժ խորհրդարանական ամբիոնն ամբողջությամբ բավական է ավազակապետության փլուզումն ապահովելու համար: Այս հարցերը թերթն ուղղեց վերջին օրերին իշխանական բուրգի առանցքային մարմիններից մեկի` գործադիրի դեմ գերակտիվ, գրեթե մենակ պայքարի դուրս եկած ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանին:

– Պարոն Բագրատյան, Հայ ազգային կոնգրեսը ժողովրդին վստահեցնում էր, որ խորհրդարան մտնելուց հետո էլ կշարունակի փողոցային պայքարը հանրահավաքների տեսքով: Բայց կարծես պայքարն ամբողջությամբ տեղափոխվել է Աժ հարթակ:

– ՀԱԿ-ի մասով հարցրեք համակարգողին, իսկ ես իմ մասով ամեն ամսվա 1-ին օրը հավաքում եմ ժողովրդին նույն Ազատության հրապարակում և լսում նրանց հուզող հարցերը: Բացի այդ, մշտապես հավաքվում ենք Սարյանի արձանի մոտ, ինչպես նաև հաճախակի ակցիաներ կազմակերպում:

– Աժ հարթակից սուր ու դիպուկ հարցադրումներ անելով, խնդիրները հնչեցնելով` ազդեցություն ունենո՞ւմ եք կառավարության գործողությունների վրա, առաջընթաց տեսնո՞ւմ եք:

– Ես տեսնում եմ, որ եթե մենք չլինեինք, տասն անգամ ավելի վատ էր լինելու, տնտեսական մասով մենք բացահայտում ենք ամեն ինչ: Ես էն տպավորությունն ունեմ, անհամեստ չհնչի, կարծես մի քանի հոգով ավելի շատ ենք անում, քան կառավարության հինգ հազար հոգանոց աշխատակազմը: Հիմա համեստ չի, որ ես դա ասեմ: Ահա, խնդրեմ, 51.7 տոկոս ստվերային տնտեսություն է, երբ որ Dooing business-ի միակ ցուցանիշը լավանում է, աշխարհով մեկ են լինում, բա էս ստվերի համար ո՞վ պետք է պատասխան տա…

– Կարծես այսօր քննադատության թիրախը միայն Տիգրան Սարգսյանն է, Ձեր կարծիքով, միայն նրան փոխելով` բարձրացված խնդիրները կլուծվե՞ն:

– Մենք քննադատում ենք իշխանությանը` Սերժ Սարգսյանով սկսած: Էդպիսի բան չկա: Ավելին, մի ժուռնալիստ էլ օրերս գրել էր` Դուք ԲՀԿ-ի պատվերն եք կատարում: Էդ էր պակաս. ԲՀԿ-ն երեք- չորս ամիս է կառավարությանն անդրադառնում, մենք տասը տարի է, երբ Տիգրան Սարգսյանը բանկում էր: Երեկ բերել ենք տվյալներ գործադիրի մասին` ՀՀԿ-ի ողջ իշխանության տարիների գործադիրի մասին: Մենք էսօր խոսում ենք, որ իշխանությունները մեզ ձեռ են առնում, խոսքը վերաբերում է և´ նախագահին, և´ Ազգային ժողովին, և´ Տիգրան Սարգսյանին, և´ նախարարներին, այդպիսի բյուջե չի լինում: Մենք ոչ մի հարցի պրոֆեսիոնալ պատասխան չենք տեսնում: Հաճախ պարզապես սուտ են ասում: Ֆինանսների նախարարը բյուջեի քննարկման օրը ստեց ու թողեց-գնաց: Ներողություն էլ մինչև հիմա չի խնդրել:

– Ի՞նչ եք անելու:

– ՀՀ կառավարության անդամը սուտ չպիտի ասի, եթե թիվը չգիտի, թող ասի, որ չգիտի, ոչ թե տեղում փորձի ֆռռացնել: Կարող է ֆռռացնել այս Ազգային ժողովում, թող ոչ մեկն ինձնից չնեղանա` ցանկացած մարդու, բացի Հրանտ Բագրատյանից` տնտեսական հարցերում:

– Պարոն Բագրատյան, ՀԱԿ-ի քաղաքական համախոհը համարվող ԲՀԿ-ի պայքարն այս կառավարության դեմ համընկնո՞ւմ է ՀԱԿ-ի մղած պայքարին: Նրանք կարծես կոնկրետ անձի` Տիգրան Սարգսյանի դեմ են պայքարում:

– Ոչ, մեզ համար կա իշխանափոխության խնդիր: Մենք գտնում ենք, որ դա էլ կա, բայց կա նաև իշխանափոխության խնդիր, ես այդպես եմ կարծում:

– Կարծիք կա, որ իշխանությունը ԲՀԿ-ին արհեստական ընդդիմություն դարձրեց` ՀԱԿ-ին ստվերելու համար, Ձեր գնահատմամբ, դա հաջողվե՞ց իշխանությանը:

– Հնարավոր է` այո, հնարավոր է` չէ, ես դժվարանում եմ ասել: Ես ուզում եմ Ձեզ ասել, որ ես ոչ իշխանական ուժի դեմ ոչ լավ, ոչ վատ չեմ խոսի: Հիմա եթե ես ասեմ` հա, կստացվի, որ ես խոսեցի ԲՀԿ-ի դեմ, եթե ասեմ` չէ, չստացվեց իշխանությանը, կստացվի` ես խոսում եմ ԲՀԿ-ին կողմ: Պետք է զգույշ լինել, չէ՞: Դրա համար այն ուժը, որն իշխանության մեջ չէ, չենք խոսում նրանից:

– Պարոն Բագրատյան, Ձեր կարծիքով, խորհրդարանական ուժ դառնալուց հետո ՀԱԿ-ը որքա՞ն համախոհներ կունենա 2013-ի նախագահական ընտրություններում:

– ՀԱԿ-ն այսօր ունի խնդիր, իմ կարծիքով: Միասնականության խնդիր: Գնալով խնդիրները կոնկրետանում են, և մենք տեսնում ենք կուսակցությունների մոտեցումների տարբերություններ: ՀԱԿ-ը ռեստարտ անելու խնդիր ունի… Այն ժամանակ նպատակն էր Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը, հիմա մենք մտել ենք ավելի երկարատև պայքարի մեջ, մենք ունենում ենք կոնկրետ խնդիրներ և կոնկրետ խնդիրների շուրջ տեսնում ենք տասնապատիկ վերաբերմունքներ: ՀԱԿ-ը ռեստարտ անելու կարիք ունի, ղեկավարման ու համակարգման այս ձևը թույլ չի տալիս ավելացնելու մեր հետևորդներին, այլ` ընդհակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում