Հունաստանում այսօր սկսվում է 48-ժամյա համընդհանուր գործադուլը՝ ի նշան պարտքային ճգանաժամի հաղթահարմանն ուղղված կոշտ տնտեսական նոր միջոցառումների դեմ բողոքի:
Կդադարեցվի տրանսպորտի աշխատանքը, այդ թվում՝ ավտոբուսների և գնացքների: Ինչպես սպասվում է՝ չեղյալ կհայտարարվեն բազմաթիվ ավիաչվերթներ: Կփակվեն նաև պետական հաստատությունները, բանկերը, դպրոցները: Գործադուլին կմիանան նաև բուժհաստատությունների աշխատողները: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Երեկ երեկոյան ոստիկանությունը պաշտպանության տակ է վերցրել շրջանները, որտեղ գտնվում են կառավարական շենքերը՝ բողոքի ակցիայի ժամանակ բռնության հնարավոր գործողություններից խուսափելուհամար:
Ավելի վաղ Հունաստանի կառավարությունը կոչ էր արել խորհրդարանին հաստատել կոշտ տնտեսական միջոցառումների նոր փաթեթը, որը նախատեսում է 13.5 մլրդ եվրո ընդհանուր ծավալով բյուջետային ծախսերի և հարկային արտոնությունների կրճատում: Առաջարկվում է նաև աշխատակիցների ընդունման և հեռացման կանոնների պարզեցում:
Փաթեթը խորհրդարանում քվեարկության կդրվի չորեքշաբթի: Դրա ընդունումից է կախված Հունաստանին ԵՄ-ի և ԱՄՀ-ի կողմից ֆինանսական օգնության նոր տրանշի տրամադրումը:









































