Պյոտր Իլիչ Չայկովսկին ծնվել է Վոտկինսկ քաղաքում 1840 թ. մայիսի 7-ին: 1852-1859 թթ. Չայկովսկին ուսանել է Իրավագիտության կայսերական ուսումնարանում, որն ավարտելուց հետո ստացել տիտղոսավոր խորհրդականի պաշտոն և սկսել է աշխատել արդարադատության նախարարությունում:
1862 թ. նա դառնում է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող, իսկ 1865 թ. ավարտում է այն արծաթե մեդալով: 1872-1876 թթ. Չայկովսկին հանդես է գալիս որպես երաժշտական քննադատ: Նրան համաշխարհային համբավ են բերել «Կարապի լիճը», «Շչելկունչիկ», «Քնած Դշխուհի» բալետները, «Եվգենի Օնեգին», «Ագռավի աղջիկը», «Օռլեանի կույսը» և այլ օպերաներ:
1893 թ. Չայկովսկին արժանացել է Քեմբրիջի համալսարանի դոկտորի պատվավոր կոչմանը: Նույն թվականի նոյեմբերի 6-ին Պյոտր Չայկովսկին մահացել է խոլերայից Սանկտ Պետերբուրգում:









































