Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Մեծ Բրիտանիայում բացվել է անվտանգ սեքսը և պահպանակների օգտագործումը քարոզող ռեստորան:
Ռեստորանը կրում է «Կաղամբ և պահպանակներ» անվանումը: Բոլոր այցելուներին կոնֆետների և մաստակների փոխարեն լատեքսե արտադրանք են բաժանում: Ռեստորանը լիքն է դրանցով. պահպանակներ կան պատերի, ջահերի վրա, ամենուր:
Ռեստորանի շահույթն ուղղվում է սեռական դաստիարակությանը և Թայլանդում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ծրագրերին:
Այսպիսի ռեստորանների բացման պատճառ է հանդիսանում այն փաստը, որ բրիտանացիները մինչև հիմա ամաչում են խանութից կամ դեղատնից պահպանակներ գնել, ինչպես նաև անհարմար են զգում սեռական հարաբերությունների մասին խոսակցություններից:







































