Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ի ավտոբուսը թիմի՝ «Ալանիա»-ի հանդեպ տարած 0:2 հաշվով հաղթանակից հետո Վլադիկավկազում վթարի է ենթարկվել:
«Օդանավակայանի ճանապարհին թիմի ավտոբուսը վթարի է ենթարկվել: Տուժողներ չկան»,- պաշտոնապես գրված է թիմի թվիթերյան էջում:
Նշենք, որ «Վոլգա»-ի կազմում է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը:










































