Երկուշաբթի օրը, նոյեմբերի հինգին, ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավի վերջին օրը Բարաք Օբաման հանդիպում է ունեցել Օհայո նահանգի Ցինցիննաթի քաղաքում: Նրան ուղեկցել է հայտնի երգիչ Սթիվի Ուոնդերը, ով լրագրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել երիտասարդներին մասնակցել ընտրություններին և վերընտրել գործող նախագահին:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ երգիչը նշել է, որ հարկավոր է ընտրել Օբամային, որպեսզի երկիրն առաջ շարժվի: Նա ասել է, որ մասնակցել է Օբամայի և Ռոմնիի միջև տեղի ուեցած երեք հեռուստաբանավեճերին և հետևություններ է արել։
«Շատերն են կախված իրենց հարստությունից: Նրանք ամեն ինչ ունեն, սակայն բնական աղետները կարող են ոչնչացնել այդ ամենը: Ահա թե ինչու մենք պետք է առավելությունը տանք ոչ թե նյութական արժեքներին, այլ՝ հոգևորին: Հենց դա պետք է միացնի մարդկանց, որպեսզի յուրաքանչյուր ամերիկացի ասի.«Ես ուզում եմ, որ իմ պետության բոլոր երեխաները կրթություն ստանան, և որպեսզի բոլոր ամերիկացիները առողջապահական ապահովագրություն ունենան: Եվ որպեսզի հնարավորինս շատ բան արվի աշխատատեղեր ավելացնելու համար»,- Սթիվի Ուոնդերը:











































