Զինված ընդդիմության խմբավորումները, որոնք գործում են Սիրիայի տարածքում, հայտարարել են միավորման և հինգ ճակատների ստեղծման մասին` Բաշար Ասադի վարչակարգի դեմ «առավել արդյունավետ պայքարելու» համար:
Ապստամբները ձևավորում են ռազմական շրջաններ`հյուսիսային, հարավային, արևմտյան, արևելյան և կենտրոնական: Դրանցում կներառվեն բրիգադներ, գումարտակներ, ջոկատներ, նրանց հրամանատարները և Սիրիական ազատ բանակի ղեկավարները, ինչպես նաև բազմաթիվ ռազմական խմբավորումներ, այս մասին հայտնում են համացանցային ԶԼՄ-ները՝ հղում անելով «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին:
«Հինգ ճակատների ձևավորումը կնպաստի ապստամբ գումարտակների համակարգման բարելավմանը, առավել արդյունավետ ծրագրելուն և օպերացիաներ իրականացնելուն:











































