«Սենդի» փոթորկից հետո հերթական փոթորիկն արդեն իսկ այս չորեքշաբթի կժամանի Նյու Յորք և Նյու Ջերսի, հաղորել է Ազգային օդերևութաբանական կենտրոնը:
«Նոսիսթեր» փոթորիկն ավելի թեթև կլինի, քան «Սենդին», սակայն իրենից նշանակալից վտանգ կներկայացնի, քանի որ արագությունը կարող է մի ժամում հասնել 55 մղոնի (մոտ 70 կմ/ժ):
Օդերևութաբանները կոչ են անում նախապատրաստվել ափամերձ շրջանի խորտակմանը, ծառերի ընկնելուն և էլեկտրահաղորդալարերի վնասմանը:
«Նոսիսթերն» իր հետ ցուրտ կբերի և, ինչպես սպասվում է, նաև ձյուն: Քաղաքացիներին կրկին կոչ են անում այդ դեպքի համար ունենալ սննդի անհրաժեշտ պաշար և չլքել տները չորեքշաբթի օրը`ԱՄՆ նախագահական ընտրությունների հաջորդ օրը:












































