Իտալական «Միլան»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Միլան» – «Մալագա» խաղից առաջ խոսել է հանդիպման մասին՝ նշելով, որ իր թիմն այս հանդիպմանն ավելի պատրաստ է, քան նախորդին: Հիշեցնենք, որ նախորդ խաղում իսպանական թիմին հաջողվեց հաշվի նվազագույն տարբերությամբ առավելության հասնել իտալական ակումբի նկատմամբ:
«Մեր ֆիզիկական պատրաստվածությունը, նախորդ խաղի համեմատ, բարելավվել է: Մենք շատ խոստումնալից ֆուտբոլիստներ ունենք: Այոˊ, իրավիճակը մրցաշարային աղյուսակում կարող էր ավելի լավ լինել, եթե Իսպանիայում պարտություն չկրեինք: «Սան Սիրո»-ում «Մալագա»-ին հաղթելու համար հարկավոր է ագրեսիվ խաղալ»,- Tmw-ն փոխանցում է Ալեգրիի խոսքերը:







































