«Շվեդիայում առաջին անգամ մեղադրանք է հարուցվել ցեղասպանության մեջ հանցակից լինելու գործով»,– հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:
Շվեդական Էվլե քաղաքի բնակիչ, ծնունդով ռուանդացի 50–ամյա տղամարդը կասկածվում է 1994 թ. Ռուանդայի ազգային փոքրամասնության բնաջնջմանը մասնակից լինելու մեջ։
«Սա ամենածանր հանցագործությունն է, որ որբևիցե հետաքննել է շվեդական ոստիկանությունը»,- հայտարարել է պետական մեղադրող Մագնուս Էլվինգը:
Քրեական գործի նյութը բաղկացած է 5000 էջից: Դատական գործը սկսվելու է նոյեմբերի 16-ին և նախատեսվում է ավարտել մայիսին: Այս գործի առանձնահատկությունը նաև այն է, որ լսումներն անցկացվելու են երկու երկրներում. երեք շաբաթվա ընթացքում դատարանն աշխատելու է Ռուանդայում հանցագործության վայրերի զննման և առանցքային վկաների հարցաքննության նպատակով:
Միջազգային հետախուզման մեջ գտնվող տղամարդը ձերբակալվել էր անցած տարի:
Ռուանդայի իշխանությունները պահանջում էին արտահանձնել կասկածյալին, բայց քանի որ Շվեդիան չի հանձնում իր քաղաքացիներին, հետաքննությունը սկսվում է սկանդինավյան այս քաղաքում:











































