Ֆրանսիայի դատարանը հարցաքննության է կանչել երկրի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին։ Այս մասին հաղորդում է Europe-1 ռադիոկայանը:
Դատավոր Ժան-Միշել Ժանտիլը նախկին նախագահից պարզելու է, թե ինչ դերակատարում է ունեցել Ֆրանսիայի ամենահարուստ կանանցից մեկը՝ L՛oreal պարֆյումերային ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրը 2007 թ նախագահական ընտրությունների ժամանակ Սարկոզիի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման մեջ :
Մասնավորապես, Սարկոզին պետք է մեկնաբանություն տա ընտրությունների երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածում Բետանկուրիին այցելելու կապակցությամբ:
Այս գործով արդեն հարցաքննության են ենթարկվել Նիկոլա Սարկոզիի համախոհները: Քննիչները հնարավորություն չեն ունեցել նրան ավելի վաղ՝ նախագահ եղած ժամանակ, կանչել հարցաքննության:









































