Դամասկոսի արևմտյան թաղամասերից մեկում պայթուցիկ սարք է գործի դրվել, վիրավորներ կան խաղաղ բնակիչների շրջանում: Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ վկայակոչելով սիրիական պետական հեռուստաալիքը:
Նախնական տվյալներով՝ պայթյունն իրականացվել է քաղաքի բանուկ հրապարակներից մեկում:
Հեռուստաալիքի տվյալներով՝ պայթյունի հետևանքով վիրավորվել են հիմնականում խաղաղ բնակիչներ: Նրանց թիվը և դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:







































