Ֆլորիդայում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության մասնաճյուղը հայց է ներկայացրել դաշնային դատարան՝ կապված այն դժվարությունների հետ, որ հարուցվել են այդ նահանգում նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկության ժամանակ:
Ինչպես հաղորդում է Businessweek-ը, դեմոկրատները դժգոհ են, որ նահանգապետ Սքոթը հրաժարվել է երկարաձգել վաղաժամկետ ընտրությունների ժամանակը, թեև Ֆլորիդայի շատ բնակիչներ ցանկացել են քվեարկել՝ չսպասելով նոյեմբերի 6-ի ընտրություններին:
«Ընտրություններին մասնակցելը հիմնարար իրավունք է, և մենք հետաքրքրված ենք բոլոր ամերիկացիների քվեարկության հնարավորությամբ»,- ասված է Ֆլորիդայի դեմոկրատների ղեկավար Ռոդ Սմիթի հայտարարության մեջ:
Ֆլորիդայում վաղաժամկետ քվեարկությունը, որի ժամանակ ընտրողները որոշ ընտրատեղամասերում հերթերի պատճառով ստիպված են եղել սպասել մի քանի ժամ, պաշտոնապես ավարտվել է նոյեմբերի 3-ին:
Ինչպես պնդում է The Huffington Post-ը, վիճակագրության համաձայն՝ դեմոկրատները հանրապետականներից ավելի ջանասիրաբար են մասնակցում վաղաժամկետ ընտրություններին, իսկ հանրապետական Միթ Ռոմնիի մերժումը՝ տալ քվեարկության համար հավելյալ ժամանակ, բացատրում են քաղաքական շարժառիթներով: Մինչ այդ, Ֆլորիդայի որոշ շրջաններում քվեարկությունը շարունակվել է:
Ֆլորիդան նախագահական քարոզարշավի ամենակարևոր «տատանվող» նահանգներից է, որտեղ առանձնապես առավելություն չունեն ոչ Օբաման, ոչ Ռոմնին:
Չափազանց կարևոր նահանգներից է Օհայոն, որտեղ վաղաժամկետ ընտրությունների ժամանակ գոյացել են հերթեր:







































