Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանի քաղաքապետարանը մտադրվել է գնել «Էվին» բանտը, որպեսզի նրա տեղում կառուցի թանգարանային համալիրով զբոսայգի և մշակութա-զվարճության կենտրոն: Այս մասին հայտարարել է Թեհրանի քաղաքապետ Մուհամեդ Բագեր Գալիբաֆը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք արդեն իսկ ստացել են դատական իշխանությունների ներկայացուցիչների նախնական համաձայնությունը՝ բանտի շենքը և նրան հարակից տարածքը գնելու համար: Քաղաքապետը հավելել է, որ իրենք պետք է հատուկ ուշադրություն դարձնեն պատմական ճարտարապետական հուշարձանների պահպանմանն ու բնակիչների կրթական մակարդակի բարձրացմանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին թույլ չէր տրվել մուտք գործել «Էվին» բանտ:









































