Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի բուժկետներում զգացվում է սարքավորման սուր կարիք՝ կապված երկրում արտարժույթի անկայուն փոխարժեքի հետ: Իրանական լաբորատորիաների ասոցիացիայի փոխնախագահ Մաջիդ Մուսալայիի խոսքերով՝ անընդունելի է անհրաժեշտ լաբորատոր նյութերի ու սարքավորման ներկայիս գինը:
Նա հավելել է, որ արժույթի շուկայում տիրող անկայուն իրավիճակը բարդացնում է լաբորատոր սարքավորման ներկրումը. «Եթե նախկինում իրանական ընկերությունները սարքավորման ներկրման պայմանագրեր էին ստորագրում և վճարում են ամեն ամիս, ապա ներկայումս արտահանող ընկերությունները պահանջում են, որ պայմանագիրը վճարվի կանխիկ փողով և միանգամից:
Եթե շարունակվեն սարքավորման ներկրման ընդհատումներն ու ապահովագրական վճարների հետ կապված խնդիրները, ապա իրավիճակը միայն կվատթարանա: Իրանի բժշկական լաբորատորիաների ասոցիացիայի ներդրած տարիֆների 30-տոկոսանոց մեծացումը, այնուամենայնիվ, չի ծածկում ծախսերը: Անհրաժեշ է 50-240 տոկոսով ավելացնել տարիֆները, որպեսզի կարելի լինի ծածկել նյութերի ու սարքավորման վրա կատարվող ծախսերը»:







































