Ոստիկանության տվյալով՝ այսօր առավոտյան ընդդիմության մի քանի հարյուր ներկայացուցիչ չարտոնված ցույց են կազմակերպել Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց՝ բողոքելով խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծիքների դեմ:
Ակցիայի կազմակերպիչների տվյալներով՝ ցուցարարների թիվը հազարից ավելի է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ընդդիմության ներկայացուցիչները պարզել են «Բատկիվշչինայի», Վիտալի Կլիչկոյի УДАР-ի և ազգայնական «Ազատություն» կուսակցությունների դրոշները: Միտինգի կազմակերպիչները բեմ են տեղադրել:
Ակցիայի կազմակերպման վայրում են արդեն ոստիկանական միլիցիայի «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման ուժերը:
Բացի այդ՝ իրավապահ մարմինների աշխատակիցները բարձրախոսի միջոցով ցուցարարներին կոչ են անում ցրվել, քանի որ Կիևի շրջանային դատարանը արգելել է այսօր ԿԸՀ-ի դիմաց ցանկացած զանգվածային ակցիայի կազմակերպում:
«Այս որոշումը չկատարելու դեպքում ոստիկանությունը միջոցառումներ կձեռնարկի՝ ընդհուպ մինչև հատուկ միջոցների կիրառում»,- տեղեկացրել է ոստիկանությունը:











































