Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մտադիր է վերսկսել մարչական կարիերան: The Daily Mail-ը տեղեկացնում է, որ 2013թ. հուլիսից Գվարդիոլան կարող է գլխավորել Լոնդոնի «Չելսի»-ն:
Marca-ի փոխանցմամբ՝ «Չելսի»-ի պատրաստ է 41-ամյա մասնագետին 20 մլն եվրո տարեկան աշխատավարձ առաջարկել, իսկ իսպանացին պատրաստ է ընդունել այդ առաջարկը:
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ի, «Մանչեսթեր Սիթի»-ի և «Միլան»-ի ղեկավարները:










































